Երկրորդ գարնանային դպրոցը, նվիրված Հայաստանի մարզերի երիտասարդության բիզնեսի հմտությունների զարգացմանը

192

27-30 ապրիլի, 2023թ, Աղվերան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը, ամփոփելով «V4-ը հանուն Հայաստանի մարզերում ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում անցկացված 18 թրենինգները, անցկացրեց երկու եռօրյա գարնանային դպրոց բոլոր մարզերից եկած ընդհանուր առմամբ 41 երիտասարդների համար:

Երկրորդ գարնանային դպրոցն անցավ «Արթուրս Աղվերան ռեզորթ» հյուրանոցային համալիրում ս․թ․ ապրիլի 27-30-ը՝ Հայաստանի բոլոր մարզերից ժամանած 19 երիտասարդների մասնակցությամբ: Միջոցառման բացմանը մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետեր Պիրունչիկը, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի նախագահ Գարեգին Միսկարյանը:

Հովսեփ Խուրշուդյանը նաեւ ներկայացրեց «V4 երիտասարդական ձեռներեցության համար Հայաստանի մարզերում» ծրագրի արդյունքները:

Ապա «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի նախագահ Գարեգին Միսկարյանը անցկացրեց դասընթաց «Ինչու է ժողովրդավարությունը կարևոր արդյունավետ բիզնես վարելու և ազատ շուկայական հարաբերությունների համար» թեմայով:

Առաջին օրվա երկրորդ կեսին Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց զեկույց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի /ՍԵՊԱ/  — տնտեսական չափորոշիչների վերաբերյալ:

Գարնանային դպրոցի երկորորդ օրը Յան Ցինգելը նախ անցկացրեց «Ինչպես գտնել բիզնես գործընկերներ ԵՄ-ում», ապա «Ինչպես ապրանքներ արտահանել ԵՄ» դասընթացները:

Օրվա երկրորդ կեսին Լեհաստան «Կանաչ փիղ» հիմնադրամի փորձագետ Մոնիկա Ստեֆիենը անցկացրեց առցանց դասընթաց/վեբինար «Սեփական բիզնես սկսելու հիմնական հասկացություններն ու արժեքները» եւ «Ձեռնարկատիրության մութ կողմերը» թեմաներով:

Երրորդ օրը Հովսեփ Խուրշուդյանը անցկացրեց մենթորություն «Զբաղվել բիզնեսով Հայաստանում», ապա «Բիզնես պլանի նախագծում» թեմաներով:

Գարնանային դպրոցի երրորդ օրն ամփոփվեց մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությամբ:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գարնանային դպրոցում տեղ գտած որոշ դասընթացներ ներկայացված են ստորեւ.

 

——————————————————————————————————————————————

«Վիշեգրադ 4-ը հանուն Հայաստանի մարզերում ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված 18 դասընթացների ընթացքում ձեռներեցությանը եւ բիզնեսի հիմնադրմանը վերաբերող գիտելիքներ հաղորդեց 424 երիտասարդների (Ծրագրով նախատեսված 360-ի փոխարեն), պատրաստվեցին 10 տեսադասեր (Ծրագրով նախատեսված 6-ի փոխարեն): Հավաքագրված 36 բիզնես գաղափարներից 27-ը զտվել է ըստ համապատասխանության, որոնցից 10-ը արժանացել 50000-ական դրամ  մրցանակների: 424 մասնակիցներից 41-ը մասնակցեցին Աղվերանի Արթուրս ռեսորտ հյուրանոցում տեղի ունեցած առաջին եւ երկրորդ եռօրյա Գարնանային դպրոցներին: Ծրագիրը լուսաբանվել է սոցիալական ցանցերով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով

Ծրագրի իրականացման գործում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ գործընկերներն են․

«Ռազմավարական հետազոտություններ» հետազոտական կենտրոնը, Սլովակիա,

«Կանաչ փիղ» հիմնադրամը, Լեհաստան,

— «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամը, Հայաստան։