Գլխավոր Լուրեր Խորհրդաժողով Եվրոպական պարլամենտում Հայաստանի ընտրություններում հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ

Խորհրդաժողով Եվրոպական պարլամենտում Հայաստանի ընտրություններում հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ

6

Ապրիլի 21, 2026թ․, Բրյուսել

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ խորհրդաժողով «Հիբրիդային սպառնալիքներ և ապատեղեկատվություն. քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ընտրություններում» թեմայով, որը կազմակերպել էին Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցությունը ի դեմս պատգամավոր Միրիամ Լեքսմանի, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ի դեմս նրա Քարտուղարության եւ ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամը։

Մինչ Հայաստանը մոտենում է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, ճիշտ ժամանակին տեղի ունեցած այս քննարկումը միավորեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքականության մշակողներին՝ քննարկելու հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության և թվային մանիպուլյացիայի աճող ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա։

Խորհրդաժողովին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ Միրիամ Լեքսմանը, Անդրեյ Կովաչևը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության East Stratcom աշխատանքային խմբի ռազմավարական հաղորդակցության փորձագետ Յան Լատալը,  Լոնդոնի Լաֆբորո համալսարանի դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փիլիսոփայության դոկտոր, հետազոտող Դորինա Բալթագը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համանախագահ, «Եվրոպա իրավունքի ասոցիացիա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տնօրեն Դանիել Իոաննիսյանը։

Քննարկումը վարում էր ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի ներկայացուցիչ Էտիեն Սոուլայը, եզրափակիչ ելույթով խորհրդաժողովը փակեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի նախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը։

Խորհրդաժողովը ընդգծեց քաղաքացիական հասարակության կարևոր դերը Հայաստանում և ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման և ընտրական ամբողջականության պահպանման գործում։

Խորհրդակությունը ուղիղ ռեժիմող հեռարձակվել է առավել լայն լսարանի։