Գլխավոր Լուրեր «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների ինտենսիվ հզորացում» ծրագրի դասընթացներ

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների ինտենսիվ հզորացում» ծրագրի դասընթացներ

78

Երեւան-Ծաղկաձոր, 2023թ․

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների ինտենսիվ հզորացում» ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» ՀԿ-ն՝ Միջազգային պաշտպանություն (Protection International) կազմակերպության հետ համատեղ, Հենրիխ Բյոլ հիմնադրամի (Գերմանիա) աջակցությամբ անցկացրել է դասընթացներ՝ Երեւանից եւ մարզերից եկած երիտասարդների համար:

Դասընթացները  ընթացքում խորացվել են մասնակիցների գիտելիքները

  • մարդու իրավունքների, դրանք պաշտպանող միջազգային կազմակերպությունների,
  • խաղաղարարության եւ կոնֆլիկտների, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման,
  • միջնորդության եւ բանակցությունների,
  • հաշմանդամ և թիրախավորված անձանց, փախստականների, ընտանեկան բռնության զոհերի, փոքրամասնությունների,
  • առաջնագծի/պետական սահմանների կողքին ապրող մարդկանց հետ սոցիալական աշխատանքի,
  • միջազգային մարդասիրական իրավունքի,
  • պատերազմական հանցագործությունների,
  • Հռոմի ստատուտի եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի մասին:

 

Հատուկ դասընթաց է իրականացվել անձնական տվյալների պաշտպանության եւ տեղեկատվական անվտանգության վերաբերյալ:

Դասընթացներից երեքը տեղի ունեցան Երեւանում 18-23 տարեկան, ապա 24-30 տարեկան երիտասարդների համար։

Դասընթացների երկրորդ փուլն անցավ Ծաղկաձորի հանգստավայրերից մեկում, ամռանը:

Դասընթացի երրորդ փուլը տեղի ունեցավ առցանց ձեւաչափով՝ աշնանը եւ տեւեց 6 օր՝ օրական մի քանի ժամով: Այն անցկացվեց եվրոպացի փորձագետների կողմից. սինխրոն թարգմանությունը ապահովված էր:

Մասնակիցներին տրամադրվել է նաեւ օրապահիկ՝ օրական 8000 դրամ չափով /բացի ամառային դպրոցի օրերից/:

Շրջանավարտները ստացել են ավարտական վկայական:

Ստորեւ կարող եք ծանոթանալ դասընթացների օրակարգերին․

Դասընթաց 1ա – 08.07.2023

Դասընթաց 1բ – 09.07.2023

Դասընթաց 2ա -15.07.2023

Դասընթաց 2բ – 16.07.2023

Դասընթաց 3ա -22.07.2023

Դասընթաց 3բ -23.07.2023

Օրակարգ – Ամառային դպրոց Ա խումբ -24-26.07.2023

Օրակարգ-Ամառային դպրոց Բ խումբ -31.07-02.08.2023