Խորը ցավով տեղեկացանք, որ Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացավ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը։
Ի դեմս Էդգարի Հայաստանի ինքնիշխանության ջատագովները կորցրեցին կարեւոր եւ ուժեղ դաշնակցի։ Էդգարը քաղհասարակության լավագույն ներկայացուցիչներից էր, Հայաստանի եվրոպական ինտեգրման ջերմեռանդ ջատագով, իր փաստարկված խոսքը ԶԼՄ-ներով եւ սոցիալական մեդիաներում գնալով ավելի շատ մարդիկ էին լսում եւ հավանում։ 2023թ դեկտեմբերին փոխարինելով ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողի կարգավիճակում Հովսեփ Խուրշուդյանին՝ նա շարունակեց Պլատֆորմի համակարգումը՝ ի նպաստ այդ կառույցի ամրապդնդման եւ Հայաստանի՝ եվրաինտեգրմանն ուղղված գործունեության։
Էդգարին միշտ հիշելու ենք որպես ազնիվ, լավ մարդու, սկզբունքային ու ազատ քաղաքացու, անկոտրուն հասարակական գործչի, հայրենասեր հայի, հավատարիմ ընկերոջ։
Թող Էդգարի հոգին միշտ լույսերի մեջ մնա։ “Ազատ քաղաքացի” հասարակական կազմակերպության կողմից խորին ցավակցություններ ենք հայտնում Էդգարի ընտանիքի անդամներին եւ բոլոր հարազատներին։




