Երեւան-Ծաղկաձոր, 2023թ․
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների ինտենսիվ հզորացում» ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» ՀԿ-ն՝ Միջազգային պաշտպանություն (Protection International) կազմակերպության հետ համատեղ, Հենրիխ Բյոլ հիմնադրամի (Գերմանիա) աջակցությամբ անցկացրել է դասընթացներ՝ Երեւանից եւ մարզերից եկած երիտասարդների համար:
Դասընթացները ընթացքում խորացվել են մասնակիցների գիտելիքները
- մարդու իրավունքների, դրանք պաշտպանող միջազգային կազմակերպությունների,
- խաղաղարարության եւ կոնֆլիկտների, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման,
- միջնորդության եւ բանակցությունների,
- հաշմանդամ և թիրախավորված անձանց, փախստականների, ընտանեկան բռնության զոհերի, փոքրամասնությունների,
- առաջնագծի/պետական սահմանների կողքին ապրող մարդկանց հետ սոցիալական աշխատանքի,
- միջազգային մարդասիրական իրավունքի,
- պատերազմական հանցագործությունների,
- Հռոմի ստատուտի եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի մասին:
Հատուկ դասընթաց է իրականացվել անձնական տվյալների պաշտպանության եւ տեղեկատվական անվտանգության վերաբերյալ:
Դասընթացներից երեքը տեղի ունեցան Երեւանում 18-23 տարեկան, ապա 24-30 տարեկան երիտասարդների համար։
Դասընթացների երկրորդ փուլն անցավ Ծաղկաձորի հանգստավայրերից մեկում, ամռանը:
Դասընթացի երրորդ փուլը տեղի ունեցավ առցանց ձեւաչափով՝ աշնանը եւ տեւեց 6 օր՝ օրական մի քանի ժամով: Այն անցկացվեց եվրոպացի փորձագետների կողմից. սինխրոն թարգմանությունը ապահովված էր:
Մասնակիցներին տրամադրվել է նաեւ օրապահիկ՝ օրական 8000 դրամ չափով /բացի ամառային դպրոցի օրերից/:
Շրջանավարտները ստացել են ավարտական վկայական:
Ստորեւ կարող եք ծանոթանալ դասընթացների օրակարգերին․
Օրակարգ – Ամառային դպրոց Ա խումբ -24-26.07.2023
Օրակարգ-Ամառային դպրոց Բ խումբ -31.07-02.08.2023










