Մեր մասին

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի խումբ համախոհների կողմից՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանն իրենց ներդրումն ունենալու եւ քաղաքացիական նախաձեռնություններին արհեստավարժ աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Ազատ քաղաքացի»-ն մաս է կազմում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի եւ Սեւծովյան հասարակական կազմակերպությունների ֆորումի:

Իր 8-ամյա գործունեության ընթացքում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ-ը ինքնուրույն, կամ այլ կազմակերպությունների հետ համագործակցաբար իրականացրել է մի շարք ծրագրեր, կազմակերպել է տասնյակից ավելի հայաստանյան եւ միջազգային կոնֆերանսներ, խորհրդաժողովներ, դասընթացներ եւ աշխատաժողովներ: Կազմակերպությունն ունի քարոզարշավների իրականացման հաջողված փորձ, այդ թվում` սոցիալական ցանցերում եւ Ինտերնետում:

 

Կազմակերպության նախագահները.

2015թ.-ից՝  Հովսեփ Խուրշուդյան

2012-2015թթ.՝  Դավիթ Սանասարյան