Աշխատաժողով Հրազդանում՝ նվիրված ֆոնդահայթայթմանը

1161

 

Աշխատաժողով Հրազդանում՝ նվիրված ֆոնդահայթայթմանը եւ դրամաշնորհներ գրելու հմտությունների զարգացմանը

Մարտի 1, 2020թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ – 4 ձեւաչափի:

Այս անգամ, Հրազդանի քաղաքացիական ակտիվիստների խնդրանքով, կազմակերպել էինք Ֆոնդահայթայթման եւ դրամաշնորհային հայտադիմումների լրացման հմտությունների զարգացմանը նվիրված աշխատաժողով: Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներին հավելյալ միջոցառում էր Կոտայքի մարզի Հրազդանի ենթաշրջանի երիտասարդության համար: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 21 երիտասարդներ Հրազդանից:

Աշխատաժողովի օրակարգն այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: