«Երիտասարդությունը հանուն ձեռներեցության» համաժողով

169

01 Մայիսի, 2023թ., Երեւան

«Վիշեգրադ 4-ը հանուն Հայաստանի մարզերում ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ «Երիտասարդությունը հանուն ձեռներեցության» թեմայով համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին 60 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից։ Սա ծրագրի ամփոփիչ միջոցառում էր:

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին, “Ազատ քաղաքացի” ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ինովացիաների եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան տնօրեն Դագեն Վալենթայնը, Սլովակիայի “Ռազմավարական վերլուծություն” հետազոտական կենտրոնի հիմնադիր Յան Ցինգելը, Արդյունաբերողների եւ գործարարների միության վարչության անդամ, Հայաստանի գովազդային խորհրդի փոխնախագահ, միջազգային WPP Holding նկերության ներկայացուցիչ Սամվել Սահակյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանի եւ Վիշեգրադյան քառյակի անդամ Սլովակիայի փորձը երիտասարդական ձեռներեցության զարգացման հարցում, Հայաստան-Եվրամիություն առեւտրային կապերի ծավալման հեռանկարներն ու հնարավորությունները, դեպի Եվրամիություն հայկական արտադրանքի արտահանման պայմաններն ու անհրաժեշտ չափորոշիչները: Բանախոսներ Հայկ Մարգարյանը, Յան Ցինգելը, Սամվել Սահակյանը, ինչպես նաեւ “Ժողովրդավարական հիմնադրամ” հարթակի նախագահ Գարեգին Միսկարյանը նաեւ հանդես եկան երիտասարդ ձեռներեցներին ուղղված մոտիվացիոն ելույթներով:

Համաժողովի վերջում կայացավ Մրցանակաբաշխություն. 10 մրցանակներ հանձնվեցին լավագույն բիզնես գաղափարների մրցույթի հաղթողներին: Մրցանակները հանձնեցին “Ռազմավարական վերլուծություն” հետազոտական կենտրոնի հիմնադիր Յան Ցինգելը (Սլովակիա) եւ ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՀԿ համահիմնադիր, ԿԱՍԿԱԴ ԷՆԵՐԳՈ ընկերության տնօրեն Ռոբերտ Կադարյանը:

Ապա տեղի ունեցավ մրցանակակիր լավագույն բիզնես գաղափարների ներկայացում.

22-ամյա Մարիամ Սուքիասյանը Հրազդանից ներկայացրեց ԼՈՒՍԻՆ ձեռքի պատրաստած մոմերի բիզնես-նախագիծը, 16-ամյա Աստղիկ Ադամյանը Բերդից ներկայացրեց ՓՈՒՆՋ բիազնես-նախագիծը, վերջապես 24-ամյա Սիրանուշ Օգանեզովան Վարդենիսից ներկայացրեց ՎԱՐԲԵՐՐԻ ազնվամորու այգու բիզնես-նախագիծը:

Համաժողովը կազմակերպել էր «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ։

Համաժողովի օրակարգը կարելի է ծանոթանալ այս հղմամբ։

—————————————————————————————————

«Վիշեգրադ 4-ը հանուն Հայաստանի մարզերում ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված 18 դասընթացների ընթացքում ձեռներեցությանը եւ բիզնեսի հիմնադրմանը վերաբերող գիտելիքներ հաղորդեց 424 երիտասարդների (Ծրագրով նախատեսված 360-ի փոխարեն), պատրաստվեցին 10 տեսադասեր (Ծրագրով նախատեսված 6-ի փոխարեն): Հավաքագրված 36 բիզնես գաղափարներից 27-ը զտվել է ըստ համապատասխանության, որոնցից 10-ը արժանացել 50000-ական դրամ  մրցանակների: 424 մասնակիցներից 41-ը մասնակցեցին Աղվերանի Արթուրս ռեսորտ հյուրանոցում տեղի ունեցած առաջին եւ երկրորդ եռօրյա Գարնանային դպրոցներին: Ծրագիրը լուսաբանվել է սոցիալական ցանցերով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:

Ծրագրի իրականացման գործում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ գործընկերներն են․

— «Ռազմավարական հետազոտություններ» հետազոտական կենտրոնը (Սլովակիա),

— «Կանաչ փիղ» հիմնադրամը (Լեհաստան),

— «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ (Հայաստան)։