Վ4-ը հանուն երիտասարդության ներգրավման ՏԻՄ-երում

1935

“Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի կողմից իրականացվող Ծրագրի նպատակներն են.

1. Մոտիվացնել մարզերի երիտասարդությանը ներգրավվել տեղական ինքնակառավարման մեջ.

2. Հզորացնել մարզային քաղաքացիական հասարակությունները եւ, հատկապես, երիտասարդության, կանանց եւ փոքրամասնությունների կարողությունը մշտադիտարկել ՏԻՄ հաստատություններն ու պաշտոնյաներին եւ առաջ մղել ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումների կոնցեպցիան եւ տեղական համայնքների անդամների շահերը.

3. Ավելացնել ապակենտրոնացմանը վերաբերող տեղեկատվության հասանելիությունը մարզային երիտասարդության համար, կիրառելով Վ4 երկրների փորձը.

4. Ավելացնել նրանց տեղեկացվածության մակարդակը Վ4-ի, եվրոպական հաստատությունների եւ Հայաստանում նրանց ծրագրերի վերաբերյալ:

5. Ձեւավորել լայն ցանց Հայաստանի եւ Վ4 երկրների երիտասարդության մեջեւ տարածաշրջանային եւ ՏԻՄ զարգացման ոլորտում, փոխանակվելով նախաձեռնություններն ու փորձ.

 

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են.

  1. 18 աշխատաժողով Հայաստանի 10 մարզում եւ Երեւանում, 2019-2020թթ.
  2. 5-օրյա Ամառային դպրոց Աղվերանում, 2020թ. հուլիս.
  3. Երիտասարդական համաժողով Երեւանում, նվիրված երիտասարդության ներգրավմանը ՏԻՄ ոլորտում, 2020թ. հուլիս;
  4. Էսսեների/հոդվածների մրցույթ Ծրագրի մասնակից բոլոր երիտասարդների համար՝ 11 մրցանակներով (մեկական յուրաքանչյուր մարզի եւ Երեւանի համար).

Ծրագիրը համաֆինասավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի միջոցով: Հիմնադրամի առաքելությունն է Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային կայուն համագործակցությանը վերաբերող գաղափարների առաջմղումը:

Ծրագրի գործընկերներն են՝ ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC — Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: