Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդ ակտիվիստները

1725

 

                                 

“Երիտասարդ ակտիվիստ” ծրագիրը

“Երիտասարդ ակտիվիստ” ծրագիրը իրականացրել են “Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը եւ վրացական Բազմազգ Վրաստան հանրային շարժումը (Public Movement Multinational Georgia, PMMG), համագործակցաբար չեխական “Մարդիկ կարիքի մեջ” (“People in Need”, Czech Republic) եւ լեհական ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսային կենտրոն (SALTO Eastern Europe and Caucasus Resources Center, Poland) կազմակերպությունների հետ: Ծրագիրը ֆինանսավորել են Վիշեգրադի միջազգային հիմնադրամը (International Visegrad Fund) եւ Նիդերլանդների կառավարությունը:

Ծրագրի հիմնական նպատակն էր Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացումը սոցիալական քարոզարշավների կազմակերպման եւ հրապարակային ելույթի ասպարեզում: Ավելի քան 300 երիտասարդ ակտիվիստներ, որոնցից 200-ը՝ Հայաստանի , իսկ 100-ը՝ Վրաստանի բազմաթիվ տարածաշրջաններից հնարավորություն ունեցան զարգացնել իրենց հմտությունները եւ կարողությունները շահերի պաշտպանությանն ուղղված քարոզարշավների կազմակերպման եւ հրապարակային ելույթի ոլորտներում:

Զուգադիպությամբ, Հայաստանում 2018թ.-ի Թավշյա հեղափոխության սկիզբը համընկավ Ծրագրի վերջին՝ 18-րդ աշխատաժողովին եւ Հայաստանում Ծրագրին մասնակցած քաղաքացիական ակտիվիստների մեծ մասը ակտիվորեն մասնակցեց հեղափոխությանը, շատ դեպքում իրենց համայնքներում համալրելով բողոքի գործողությունների եւ քարոզարշավների կազմակերպիչների շարքերը: