Գլխավոր Լուրեր Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի փորձագետները քննարկեցին տարածաշրջանի ապագան

Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի փորձագետները քննարկեցին տարածաշրջանի ապագան

405

Մարտի 18, Երևան

Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեց Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը՝ ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի գործընթացների վրա, ռեգիոնի ներկան և ապագան, Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու հնարավորություններն ու ընդհանուր շահերի և արժեքների վրա խարսխված միասնական ապագան թեմաներով:

Քննարկմանը մասնակցում էին Երեւան ժամանած վրաց քաղաքագետ, Աշխարհաքաղաքական վերլուծության կենտրոնի (GSAC) ղեկավար Գելա Վասաձեն և Ուկրաինայի բանակի, կոնվերսիայի և ապասպառազինման ուսումնասիրության կենտրոնի Կովկասյան մասնաճյուղի տնօրեն Վլադիրմիր Կոպչակը: