Հայաստանի Արարատի մարզի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացում

1798

 

                              

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, մեկնարկում է «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

2017թ. նոյեմբերի 26-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ-ը  նշված ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով տեղի երիտասարդների համար: Սա երկրորդն էր այն 12 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Հայաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովին մասնակցեցին 15 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Արարատի մարզից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պասիվություն, երիտասարդության շրջանում քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակ:
  • ՏԻՄ-երի ուշադրության պակաս քաղհասարակության հանդեպ, երիտասարդության շրջանում պահանջատիրության բացակայություն:
  • Ժողովրդավարության զարգացում, հասարակության իրազեկվածության պակաս սեփական իրավունքների մասին
  • Տարածաշրջանում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի, Արևելյան գործընկերության վերաբերյալ տեղեկատվության բացակայություն
  • Քաղաքում երիտասարդական ժամանցի բացակայություն
  • Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության բացակայություն երիտասարդների հետ
  • Ուսանողական ավտոբուսների բացակայություն, ընդհանրապես՝ հասարակական տրանսպորտի խնդիր:
  • Աղբահանության, ջրամատակարարման խնդիրներ
  • Գյուղերում քաղաքացիների հասարակական-քաղաքական ակտիվության պակաս: