Ղեկավար կոմիտեն պահանջում է իր անդամ Հովսեփ Խուրշուդյանի անհապաղ ազատ արձակումը

934

Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում 2016-ի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանում անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ձերբակալության կապակցությամբ: Իշխանությունները պետք է ետ կանչեն պարոն Խուրշուդյանի և այլ ցուցարարների հանդեպ առաջ քաշված Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով բռնությամբ զուգորդվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը: Ղեկավար կոմիտեն պահանջում է անհապաղ ազատ արձակել իրենց գործընկերոջը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտել իրենց տեսակետներտ եւ պաշտպանել դրանք, մինչ ցուցարարների վրա ոստիկանության հետագա հարձակումները ավելի մեծ արյունահեղության վտանգ են պարունակում: Սա նվազեցնում է իշխողների և կառավարվողների միջև երկխոսության զարգացման հնարավորությունները, ինչը ներկայիս իրավիճակի կարգավորման միակ միջոցն է:

Քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից դաժան հարձակումները լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ, ովքեր իրենց մասնագիտական ​​պարտականությունն էին կատարում վերջին ցույցերի ժամանակ, նույնպես պետք է դատապարտվեն որպես լրատվության ազատության սկզբունքի խախտում:

Ղեկավար կոմիտեն գնահատում է այն փաստը, որ Քաղաքացիական հասարակության ֆորումի մեկ այլ անդամ՝ Լեւոն Բարսեղյանը, իշխանությունների կողմից արդեն ազատ է արձակվել, ինչը հուշում է, որ այս ներկա լարված իրավիճակի խաղաղ ավարտը հնարավոր է։

ԱլԳ ՔՀՖ-ն նաև գիտակցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի ջանքերը, որը փաստագրում է մարդու իրավունքների ներկա խախտումները և այն փաստը, որ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել պաշտոնյաների կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների և այլոց նկատմամբ հնարավոր չարագործությունների վերաբերյալ:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար հանձնաժողովի անդամներ

 

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը (անգլերեն)

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության, մեդիայի եւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մշտադիտարկման առաքելության գործունեության ամփոփագիր (անգլերեն)