Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեցին

917

3 Օգոստոսի 2016թ․

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ գիշերին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ նախագահ, ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանին, Երևանի ավագանու անդամ, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ համակարգող Դավիթ Սանասարյանին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Անդրիաս Ղուկասյանին։

Նրանք դեռ հուլիսի 29-ին ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշների /զանգվածային անկարգություններ կազմակերպելը/ կասկածանքով: Սակայն ակնհայտ է, որ տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով հետապնդում։

————————————————————————————————-

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից Խորենացի փողոց եկող երթը մոտեցավ ոստիկանության այն տեղամասին, որտեղ ոստիկանության ուժերը շրջափակել էին  «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից գրավված Պարեկապահակային ծառայության գունդը: Ցուցարարները պահանջում էին չկիրառել ուժ Սասնա Ծռեր խմբավորման անդամների հանդեպ։ Ոստիկանական զորքերը գրոհեցին խաղաղ երթի մասնակիցներին՝ ցույցը ցրելու նպատակով: Այս գործողությունների պատճառով բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, տասնյակ քաղաքացիներ ձերբակալվեցին: