Երիտասարդական ակտիվիզմին նվիրված տարածաշրջանային Ամառային դպրոց Ծաղկաձորում

1164

 

                                 

Հունիսի 25, 2018թ., Երեւան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը եւ «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը՝ համագործակցաբար Չեխիայի «Փիփլ ին Նիդ» (People in Need) եւ Լեհաստանի ՍԱԼՏՕ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրս կազմակերպությունների հետ, «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան մեծ դահլիճում անցկացրեցին քառօրյա Ամառային դպրոց, որի նպատակն էր զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների՝ սոցիալական քարոզարշավներում եւ ընդհանրապես՝ հասարակական գործունեության ընթացքում անհրաժեշտ կարողությունները:

Ամառային դպրոցին մասնակցեցին 20 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից եւ 10՝ Վրաստանի հարավային հինգ շրջաններից: Բոլոր մասնակիցները ընտրվել են 2017-2018թթ. «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի շրջանակներում երկու երկրներում անցկացված 17 աշխատաժողովների մասնակիցների թվից:

Դպրոցի դասընթացավարներ են «Երիտասարդ ակտիվիստ» ծրագրի գործընկեր կազմակերպությունների փորձագետներ Հայաստանից, Վրաստանից եւ Վիշեգրադյան քառյակի երկրներից: Իսկ Հուլիսի 1-ին Ամառային դպրոցի շրջանակներում տեղի ունեցավ Կլոր սեղան-քննարկում «Թավշյա հեղափոխություն. Չեխոսլովակիայից եւ Լեհաստանից մինչեւ Հայաստան. ինչպե՞ս կենդանի պահել ժողովրդավարությունը» թեմայով: Հիմնական բանախոսներն էին դեսպան, Պոդլասկայի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Անդրեյ Պարաֆինյուկը (Լեհաստան), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը, Բազմազգ Վրաստան հանրային շարժման ներկայացուցիչ (ԲՎՀՇ) Ամիրան Գելաշվիլին, «Պոլիտիկա» կենտրոնի ղեկավար Դերենիկ Մալխասյանը:

Ամառային դպրոցի օրակարգն այստեղ է։