Հայաստանի Տավուշի մարզի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացում

1683

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, մեկնարկում է «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

                            

2017թ. հուլիսի 16-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ-ը հանրային շարժումը ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա երրորդն էր այն 12 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Հայաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովին մասնակցեցին 14 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Տավուշի մարզից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Կոռուպցիա, կաշառակերություն և արդյունքում ձևավորված անարդյունավետ պետական հիերարխիա.
  • Բնապահպանական խնդիրներ.
  • Աշխատատեղերի բացակայություն անգամ բարձրակարգ  կրթություն ստացած երիտասարդների համար.
  • Երիտասարդների անհետաքրքրվածությունը իրենց երկրում, իրենց մարզում տեղի ունեցող գործընթացների, խնդիրների և հնարավորությունների հանդեպ.
  • Տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ցածր մակարդակը.
  • Տարածաշրջանի տնտեսական հիմնախնդիրները համաշխարհային գլոբալացման և եվրաինտեգրման համատեքստում: