Վեբինար Սյունիքի մարզի երիտասարդության համար

1251

 

Վ4-ը հանուն ՏԻՄ ոլորտում Սյունիքի մարզի երիտասարդության ներգրավման եւ նրանց կարողությունների զարգացման

Ապրիլի 18-19, մայիսի 15, 2020թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

2020թ ապրիլի 18-19-ին եւ մայիսի 15-ին կազմակերպվեց առցանց աշխատաժողով՝ վեբինար: Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 16-րդն էր, որը տեղի ունեցավ Սյունիքի մարզի երիտասարդության համար: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 38 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

— Գործազրկություն.

— Էկոլոգիա.

— Մարզում մշակութային կյանքի, երիտասարդական ժամանցի թերզարգացածություն.

— Երիտասարդությունների կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն՝ ՏԻՄ ոլորտում ներգրավվելու ուղղությամբ.

— Տրանսպորտի խնդիր.

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: