Վեբինար Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդության համար

1450

 

Վ4-ը հանուն ՏԻՄ ոլորտում Հայաստանի մարզերի երիտասարդության ներգրավման եւ նրանց կարողությունների զարգացման

Մայիսի 30-31, 2020թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ ավարտեց «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի առաջին փուլի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

2020թ մայիսի 30-31-ին կազմակերպվեց առցանց աշխատաժողով՝ վեբինար: Սա Ծրագրի շրջանակներում 19-րդ աշխատաժողովն էր, որը տեղի ունեցավ հայաստանի բոլոր մարզերի երիտասարդության համար: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 27 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

— Համայնքների խոշորացում.

— Երիտասարդությունների կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն՝ ՏԻՄ ոլորտում ներգրավվելու ուղղությամբ:

Առցանց աշխատաժողովի դասընթացավարներն էին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը եւ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրւշուդյանը:

Վեբինարի վերջում մասնակիցները հանդիպեցին Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին, ով ներկայացրեց ավագանու աշխատանքները եւ իր ներգրավումը այդ աշխատանքներին, ինչպեսեւ պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Վեբինարի տեսաձայնագրությունը կարող եք դիտել մասերով, հետեւյալ հղումներով.

Էմին Երիցյան. Համայնքի եւ բնակավայրի տարբերությունները, ինքնակառավարման էությունը:

Հովսեփ Խուրշուդյան. Եվրոպական կառույցները եւ Հայաստանում դրանց կողմից իրականացվող ծրագրերը:

Առցանց հանդիպում Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի հետ:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: