Հովսեփ Խուրշուդյանի ճանաչողական այցը Ստամբուլ

1252

2016 թ. հոկտեմբերի 15-19-ը

Որպես «Հրանտ Դինք» հիմնադրամի Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառու, որի նպատակն է ավելացնել անմիջական շփումների քանակը և խթանել համագործակցությունը երկու հարևան երկրների ժողովուրդների միջև, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը 2016 թվականի հոկտեմբերին այցելեց Ստամբուլ:

Նա հանդիպումներ ունեցավ 5 կազմակերպություններում, ինչպես նաև հնարավորություն ունեցավ հանդիպել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի հետ:

«Ուղևորությունը, որը ֆինանսավորել էր Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհը, ինձ օգնեց զգալիորեն փոխել իմ պատկերացումները Թուրքիայի և թուրք ժողովրդի, հատկապես մտավորականության և քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Ես հնարավորություն ունեցա խոսել սովորական մարդկանց հետ փողոցներում և շուկաներում: Հիմա ես վստահ եմ, որ Թուրքիան պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը: Ես նույնիսկ հասցրել եմ հարցազրույց տալ Ստամբուլի (Հելսինկյան) քաղաքացիական ասոցիացիային՝ հետազոտական նպատակով: Ես նաեւ բարձրացրեցի իմ տեղեկացվածության աստիճանը Թուրքիայի հայ համայնքում առկա իրավիճակի վերաբերյալ», — պատմեց պարոն Խուրշուդյանը:

Ուղեւորության արդյունքում ստեղծվեցին բազմաթիվ կապեր «Ազատ քաղաքացի» CISC ՀԿ-ի և Ստամբուլում տեղակայված կազմակերպությունների միջև, և, ինչպես երևում է, կա մեծ տեղ ապագա համագործակցության և համատեղ նախագծերի վրա աշխատելու համար:

Որոշ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա համագործակցության վերաբերյալ մի կողմից «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ու «Արաքս հրատարակչություն» ՍՊԸ-ի, որը եւս ղեկավարում Հովսեփ Խուրշուդյանը, և մյուս կողմից՝ «Արազ» հրատարակչության, Անադոլու Կալտյուրի, Ստամբուլի (Հելսինկյան) քաղաքացիական ասոցիացիայի և «Ակոս» թերթի միջեւ:

Ժողովուրդները չեն կարող թշնամի լինել միմյանց նկատմամբ: Միակ թշնամին, որը մենք ունենք՝ դա մեր մեջ է, մեր ուղեղում ՝ սուտը, տգիտությունը, գոռոզությունը եւ այլատյացությունը: Մենք պետք է սկսենք շփվել, ավելի լավ ճանաչել միմյանց, նվազեցնել լարվածությունը մեր ժողովուրդների միջև, քննարկել և լուծել մեր միջև գոյություն ունեցող խնդիրները, ինչպես անում են քաղաքակիրթ մարդիկ:

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ մամլո ծառայություն