Վ4-ը հանուն ՏԻՄ ոլորտում Արարատի մարզի երիտասարդության ներգրավման

1086

 

Արարատի մարզի Արարատի եւ Վեդու ենթաշրջանների երիտասարդության կարողությունների զարգացում ՏԻՄ ոլորտում

Նոյեմբերի 24, 2019թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 7-րդն էր, որը տեղի ունեցավ Արարատի մարզի Արարատի եւ Վեդու ենթաշրջանների երիտասարդության համար 2019թ նոյեմբերի 24-ին, Արարատի Մշակույթի տան նիստերի դահլիճում, որը անհատույց տրամադրվել էր Արարատի քաղաքապետի կողմից: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 20 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  •  Գործազրկություն.
  •  Երիտասարդությունների կարողությունների զարգացում՝ ՏԻՄ ոլորտում        ներգրավվելու ուղղությամբ.
  •  Տրանսպորտի խնդիր.
  •  Էկոլոգիա:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: