ՏԻՄ հարցերով աշխատաժողով Աբովյանում

1265

 

Վ4-ը հանուն ՏԻՄ ոլորտում Կոտայք մարզի Աբովյանի ենթաշրջանի երիտասարդության ներգրավման

Փետրվարի 16, 2020թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 12-րդն էր, որը տեղի ունեցավ Կոտայքի մարզի Աբովյանի ենթաշրջանի երիտասարդության համար 2020թ փետրվարի 16-ին, Աբովյանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում, որը անհատույց տրամադրվել էր Աբովյանի քաղաքապետի կողմից: Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 21 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքնային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար:

Միջոցառման ընթացքում երիտասարդների հետ հանդիպեցին Աբովյանի փոխքաղաքապետ Մեսրոպ Գուլոյանը եւ քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական վարչության բաժնի պետ Աննա Չոբանյանը, ովքեր պատասխանեցին նրանց հարցերին եւ կիսվեցին սեփական փորձով:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն: