Դեկտեմբերի 5, 2025թ․, Բրյուսել
Տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի 7-րդ պարբերական հանդիպումը։ Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Պլատֆորմի համանախագահները՝ Եվրոպական Տնտեսական եւ սոցիալական հարցերի եվրոպական կոմիտեի անդամ Դումիտրու ֆորնեան եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։
Համաժողովին ողջույնի խոսքով է հանդես եկել Տնտեսական եւ սոցիալական հարցերի եվրոպական կոմիտեի արտաքին կապերի վարչության ղեկավար Ստեֆանո Պալմիերին։
Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված ՀԸԳՀ (CEPA) կիրարկման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ ելույթներ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Բալայանը, Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Ընդլայման եւ Արեւելյան գործընկերության հարցերով գլխավոր տնօրինություն Վրաստանի, Հարավային Կովկասի եւ արեւելյան հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Իզաբել Ռիշարը։
Ելույթներին հաջորդել են թեմատիկ պանելային քննարկումները։
Ելույթ ունենալով Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության երկկողմ պլատֆորմի նիստին, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի (ECOSOC) Եվրոպա 2020-ի ղեկավար կոմիտեի նախագահ Ստեֆանո Պալմիերիnն նշեց, որ Եվրամիությունը բարձր է գնահատում ժողովրդավարության մակարդակը Հայաստանում եւ նրա եվրոպական ձգտումները։ Նա նշեց, որ ԵՄ-ն իրապես փնտրում է նոր, վստահելի գործընկերներ, որոնք կիսում են եվրոպական արժեքները։ Միաժամանակ Հայաստանի հետ հարաբերությունները կարեւոր են նաեւ տնտեսական եւ լոգիստիկ տեսանկյունից։
Առաջին պանելային քննարկումը՝ Լուսինե Հակոբյանի մոդերատորությամբ, նվիրված էր ՀԸԳՀ 12 եւ 16 Հոդվածների՝ «Իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգումը» իրականացման ընթացքին։ Պանելային քննարկմանն զեկուցումներ են ներկայացրել Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը եւ Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության եւ սպառողների իրավունքների հարցերով գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Մարի Դելպլասը։
Համաժողովի երկրորդ պանելային քննարկումը ՀԸԳՀ 5-րդ Մասի 1-ին, 2-րդ եւ 8-րդ գլուխների կատարման ընթացքի մասին էր՝ Տրանսպորտ, Էներգետիկ համագործակցություն եւ տեղեկատվական հասարակության ոլորտում համագործակցությունը։ Այս քննարկմանը զեկուցումներով են հանդես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի Տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական հասարակության հարցերով բաժնի ներկայացուցիչ Թոմաս Քաթնիգը։
Համաժողովի երրորդ պանելային քննարկումը՝ Դումիտրու Ֆորնեայի մոդերատորությամբ, նվիրված էր ՀԸԳՀ 15-րդ Գլխի (Զբաղվածությունը, սոցիալական քաղաքականությունը եւ հավասար հնարավորությունները) իրականացմանը։
Այս քննարկմանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի արհմինությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Աննա Բարիկյանը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների եւ արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը, «Բիզնես եւ կրթություն» ՀԿ նախագահ Մարինե Ժամկոչյանը։
Համաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր (անգլերեն)։








