Գլխավոր Լուրեր Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի պլատֆորմը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեին...

Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի պլատֆորմը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեին նվիրված ֆորում

184

20 հունիսի, 2024, Երևան

Այսօր “Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ եւ կազմակերպմամբ Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Ֆորումը տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա էին նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ։

Մասնակիցները կարևորեցին Հայաստանի՝ եվրոպական ազգերի ընտանիքին միանալու անհրաժեշտությունը, քանի որ դա Հայաստանի ժողովրդի համար կապահովի անվտանգության և բարգավաճման ավելի բարձր մակարդակ և կբարելավի մարդու և քաղաքական իրավունքները Հայաստանում: Մասնակիցները նաև քննարկեցին ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ Հայաստանի քաղհասարակության, բիզնեսների և անհատ քաղաքացիների կողմից լուրջ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը հասնի և պահպանի եվրոպական չափանիշները մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, կառավարման, տնտեսության, հարկման, կանանց և փոքրամասնությունների իրավունքների։

Շահագրգիռ քննարկումներից հետո մասնակիցները ստորագրեցին մի բանաձև, որով Հայաստանի կառավարությանը կոչ արվեց համաժողովի անցկացման օրվանից չորս ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հանրաքվե:

Համաժողովի ամբողջական հեռարձակումը կարող եք դիտել այստեղ։

Համաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Համաժողովի կոչին կարող եք ծանոանալ այստեղ։