Գլխավոր Լուրեր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի հայտարարությունը քաղբանտարկյալ, փիլիսոփա և քաղաքացիական...

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի հայտարարությունը քաղբանտարկյալ, փիլիսոփա և քաղաքացիական հասարակության առաջնորդ Վլադիմիր Մացկևիչի դատավճռի վերաբերյալ

477

2022 թ․ հուլիսի 6

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն կոչ է անում Բելառուսի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Վլադիմիր Մացկևիչին, ինչպես նաև բոլոր անօրինական կերպով կալանավորված քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և ուսանողներին։

2022 թվականի հունիսի 23-ին փիլիսոփա և քաղաքացիական հասարակության առաջնորդ Վլադիմիր Մացկևիչը Մինսկի մարզային դատարանի կողմից դատապարտվեց 5 տարվա խստացված ռեժիմի ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով դատավարության շրջանակներում։ Պարոն Մացկևիչը կալանավորվել է 2021 թվականի օգոստոսի 4-ին և հայտարարվել քաղբանտարկյալ 2021 թվականի օգոստոսի 6-ին։ Այս անարդար և քաղաքական դրդապատճառներով բանտարկությունն ու դատավճիռը Բելառուսի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումները, քաղաքական հետապնդումները սրելու և այլախոհությունն ու խոսքի ազատությունը խեղդելու համար ևս մեկ քայլ է։ Այս չափազանց մտահոգիչ իրավիճակը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի անհապաղ, կառուցվածքային և կայուն արձագանք։

Վլադիմիր Մացկևիչը տարիներ շարունակ եղել է Բելառուսի քաղաքացիական հասարակության ամենաակնառու ձայներից մեկը։ Իր գրքերի, դասախոսությունների, հոդվածների և գործողությունների միջոցով նա նպաստել է բելառուսական քաղաքացիական հասարակության զարգացմանը և ձևավորել բելառուսական փիլիսոփայական և մարդասիրական միտքը։ Արևելյան գործընկերության քաղաքականության վաղ փուլերում պարոն Մացկևիչը հիմնադրել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Բելառուսի ազգային հարթակը և մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ստեղծմանը։ Նա «Մտածիր Բելառուսի մասին» բանաձևի հեղինակն է, Հումանիտար տեխնոլոգիաների գործակալության հիմնադիրը, «ԵվրոԲելառուս» միջազգային կոնսորցիումի խորհրդի առաջին ղեկավարը և «Թռչող համալսարանի» (Лятучы ўніверсітэт) հիմնադիրը։

Բելառուսական իշխանությունների կողմից բռնության պարույրի վերջ չտեսնելու դեպքում միայն հետագա ավերածություններ կլինեն։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն կոչ է անում.

Բելառուսական իշխանություններին՝

Անհապաղ ազատ արձակել Վլադիմիր Մացկևիչին՝ բոլոր անօրինական կերպով կալանավորված քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների և ուսանողների հետ միասին։ Ազատ արձակվելուց հետո պարոն Մացկևիչը և մյուս բոլորը պետք է պաշտպանված լինեն խոշտանգումներից, ցանկացած անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից և պետք է ունենան արդարադատության, իրավաբանական և բժշկական օգնության անվերապահ հասանելիություն։

Եվրոպական Միությանը և անդամ պետություններին՝

  • շարունակական, կառուցվածքային, հանրային և քաղաքական ուշադրություն դարձնել Վալդիմիր Մացկևիչի դատավճռին և կալանքին, ինչպես նաև Բելառուսում հազարավոր քաղբանտարկյալների իրավիճակին։
  • շարունակել հետևել բռնադատված բելառուս լրագրողների, ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրավիճակին, որոնք բախվում են ռեժիմի կողմից աճող ճնշմանը և թշնամական գործողություններին։
  • շարունակել աջակցել բելառուսական ազատ լրատվամիջոցներին և աքսորված քաղաքացիական հասարակությանը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրականացնել իրենց վերահսկողական գործառույթը, որքանով դա հնարավոր է, և լույս սփռել պարոն Մացկևիչի և այլ գործի վրա։

Մամուլին, մարդու իրավունքների պաշտպաններին և քաղաքացիական հասարակությանը՝

Շարունակել բարձրացնել Ուլյաձիմիր Մացկևիչի բանտարկության հարցը։ Ուշադրության կենտրոնում պետք է պահել նրա գործը, և չպետք է մոռացվի նրա կալանքի պայմանները։