Նոյեմբերի 7, 2024թ․, ք․ Երեւան
Անի Գրանդ հյուրանոցի մեծ դահլիճում “Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը կազմակերպեց Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողով, որը ամփոփեց Եվրաքվեի ստորագրահավաքի արդյունքները։ Մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության հեղինակները՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերը իրենց անելիքը արել են եւ այժմ քայլ անելու հերթե հայաստանի իշխանություններինն է, ով պոտք է Ազգային ժողովում քննարկի եւ ընդունի «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը։
Եվրաքվեի շտաբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ նույն օրը շտաբը ԿԸՀ է հանձնել 60․000 ստորագրությունները։
Ելույթ ունեցողները ընդգծեցին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կարեւորության քաղաքակրթական, անվտանգային, տնտեսական եւ մի շարք այլ ասպեկտներ։ Վերջում համաժողովի մասնակիցները ընդունեցին հայտարարություն, որով կոչ արեցին իշխանություններին առանց հապաղելու հետամուտ լինել Ազգային ժողովում Եվրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկելուն եւ ընդունելուն։
Համաժողովի օրակարգը կարող եք տեսնել այստեղ։
Համաժողովի հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։









