Սեպտեմբերի 1, 2021թ․
Հեղափոխությունից հետո որոշ զարգացումներ են եղել նոր քաղաք կառուցելու գաղափարի շուրջ։ Նախ, այն սկսել է լայնորեն քննարկվել տարբեր քաղաքացիների կողմից, հատկապես իրենց սոցիալական էջերում, բայց նաեւ մամուլով։ Բացի այդ, Կառավարությունը քննարկում է բուհերը Երեւանից դուրս տեղափոխելու եւ մի նոր քաղաք-կամպուս կառուցելու նախագիծ։
Այդ ընթացքում “Ազատ քաղաքացի” ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը կազմակերպեց մի-քանի առցանց եւ դեմ-առ դեմ քննարկումներ տարբեր մասնագիտություններ ներկայացնող մի խումբ շահագրգիռ մասնակիցների հետ։ Հանդիպումներից մեկի մասնակից էր, ի դեպ, նաեւ Բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վագհագն Խաչատրյանը։
Մեկ շաբաթ առաջ Հովսեփ Խուրշուդյանը կազմակերպեց նաեւ ջիփ-գիտարշավ դեպի նոր քաղաքի կառուցման հնարավոր մայրերից մեկը՝ Գեղամա լեռների ստորոտում։
Ստորեւ ներկայացվում են այդ գիտարշավի արդյունքները։
Այն տեղի ունեցավ օգոստոսի 24-ին։ Մասնակցեցին Տրդատը, Սոսին, Ոսկեհատը, Ռոբերտը, Լեւոնը, Սամվելը, Հրանտը, Անդրանիկը (ով նաեւ վարորդն էր) եւ Հովսեփը։
Գիտարշավի մասնակիցները գնահատեցին այն որպես շատ արդյունավետ, հաճելի, անգամ՝ “փայլուն”։
Կից ներկայացված են այն երթուղու քարտեզները, որով անցել է գիտարշավը։
Առաջին քարտեզում երեւում են նաեւ բարձրությունների նիշերը, ինչը օգտակար կլինի նոր քաղաք հիմնադրելիս, քանի որ դրանից կախված փոխվում է թե կլիման, թե՛ ճնշումը։ Այսինքն, մարդկանց բնակության համար նաեւ դա կարեւոր կլինի հաշվի առնել։
Մասնակիցները հայտնաբերեցին առնվզն երկու լայն սարահարթ, որի վրա կարելի է ծավալվել քաղաքը։ Մեկը անմիջապես Գեղարդի “վերեւի հարկում”, որը բարձրությունների գծի վրա երեւում է 2373 կետով, իսկ մյուս քարտեզի վրա այդ տեղը երեւում է՝ Kotayk Province բառերից անմիջապես աջ ընկած հատվածում։ Մյուս վայրը ավելի բարձրադիր գոտում է, գրեթե անմիջապես վիշապաքարերին հարող Վիշապալճի մոտ։ Կարծես տրամադրությունները դեպի ավելի շատ առաջին տարածքն էր, ավելի ցածրադիր։ Իսկ վերեւի հատվածը՝ լճին հարող՝ ամառային սպորտային բազայի համար։
Երկուսից էլ հրաշալի տեսարան էր, ձախ լանջերի ետեւից երեւում էին Մասիսն ու Սիսը, թեեւ այդ օրերին մշուշի պատճառով միայն եզրագծերն էին երեւում, բայց շքեղությունը դրանից չպակասեց։
Ներքեւի տարածքից նաեւ Գառնու տաճարն էր երեւում՝ հեռադիտակով, իսկ հենց ձորի պռնկից, որը կոչվում էր Դիտակետ՝ նաեւ Գեղարդի ձորը՝ Գեղարդ վանքով։
Նոր քաղաք կառուցելու համար սա մի արտակարգ տեղ է, թեեւ գիտարշավը դեռ այլ տեղեր էլ է պատրաստում փնտրել, որպեսզի համեմատելու բան լինի։ Մյուս արշավի մասին նախապես կիրազեկվի խմբում․ ցանկացողները կկարողանան միանալ։
Բնակլիմայական խնդիրները հաղթահարելուն ուղղված եւս որոշ գաղափարներ առաջ քաշվեցին, սակայն ավելի ընդգրկուն, կոնցեպտի ձեւով հաշվետվություն կներկայացվի ընդհանուր գաղափարի եւ գիտարշավի մասով։





