«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների ինտենսիվ հզորացում» ծրագիրը իրականացրել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Միջազգային պաշտպանություն (Protection International) կազմակերպության հետ համատեղ, Հենրիխ Բյոլ հիմնադրամի (Գերմանիա) աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում իրականացրած դասընթացներին մասնակցել են երիտասարդներ Երեւանից եւ մարզերից:
Դասընթացները ընթացքում խորացվել են մասնակիցների գիտելիքները մարդու իրավունքների, դրանք պաշտպանող միջազգային կազմակերպությունների, խաղաղարարության եւ կոնֆլիկտների, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման, միջնորդության, հաշմանդամ և թիրախավորված անձանց, փախստականների, ընտանեկան բռնության զոհերի, փոքրամասնությունների և առաջնագծի/պետական սահմանների կողքին ապրող մարդկանց հետ սոցիալական աշխատանքի, միջազգային մարդասիրական իրավունքի, պատերազմական հանցագործությունների, Հռոմի ստատուտի եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի մասին: Հատուկ դասընթաց իրականացվեց նաեւ անձնական տվյալների պաշտպանության եւ տեղեկատվական անվտանգության վերաբերյալ:
Հայաստանում անցկացրածին զուգահեռ Միջազգային պաշտպանություն կազմակերպությունը նմանատիպ ծրագիր է իրականացրել Ադրբեջանում, որի մասնակիցները ծրագրի ավարտին հնարավորություն ունեցան առցանց շփվել իրենց հայ գործընկերների հետ։ Անվտաբգության նկատառումներով Ադրբեջանից գործընկեր կազմակերպության անվանումը չի հրապարակվում։
Ծրագրի՝ «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի կողմից իրացված բյուջեն կազմել է 23,440€։