Գլխավոր Լուրեր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՀՀ մարդու իրավունքների...

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրության վերաբերյալ

261

Օրերս ՀՀ ազգային ժողովը կընտրի Մարդու իրավունքների նոր պաշտպան:

Կարեւորելով ՀՀ ՄԻՊ կարեւոր դերակատարությունը՝ Հայաստանում մարդկանց իրավունքների պաշտպանության գործում, այդ թվում՝ պետական մարմիններից եւ ելնելով այն հրամայականից, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է կաշկանդված չլինի անմիջապես մինչեւ ընտրվելը իր ունեցած կուսակցական պատկանելությամբ՝ հորդորում եմ իշխանություններին չգնալ այս ինստիտուտը եւս կուսակցականացնելու ճանապարհով, ինչպես որ 2021-ին դա արվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Բարձրագույն դատական խորհրդի հետ, երբ դրանց ղեկավարներ նշանակվեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, այլ ընտրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին որեւէ կուսակցության անդամ չհանդիսացող հեղինակավոր իրավապաշտպանների թվից:

Հովսեփ Խուրշուդյան, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի  Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող

Exit mobile version