Գլխավոր Լուրեր Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին

28 ապրիլի, 2026թ․, Բրյուսել

Բանաձեւի (հայերեն թարգմանությանը կարող եք ծանոթանալ այստեղ) ձեւավորման գործում ներդրում է ունեցել ս․թ․ ապրիլի 21-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած «Հիբրիդային սպառնալիքներ և ապատեղեկատվություն. քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ընտրություններում» թեմայով խորհրդաժողովը, որը կազմակերպել էին Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցությունը ի դեմս պատգամավոր Միրիամ Լեքսմանի, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ի դեմս նրա Քարտուղարության եւ Հայաաստանի ազգային պլատֆորմի եւ ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամը։

Բանաձեւի համահեղինակներից են համաժողովին մասնակցած ԵԺԿ պատգամավորներ Միրիամ Լեքսմանը եւ Անդրեյ Կովաչևը։

Exit mobile version