28 օգոստոսի 2024թ․, Երեւան
Հաշվի առնելով վերջերս սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությունը, որ Հայաստանում, հատկապես Տավուշի տարածաշրջանում կտրուկ ավելացել են ռուբլու փոխանակման ծավալները, “Ազատ քաղաքացի” հասարակական կազմակերպությունը հարցում է ուղղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին
Հարցում
Հարգելի պարոն Գալստյան, Խնդրում ենք ՙՙԱզատ քաղաքացի՚՚ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությանը /գրանցման համար 211.171.744645/ տրամադրել հետեւյալ տեղեկությունները․
1․ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում գործունեություն ծավալող տարադրամի փոխանակման կետերում 2023թ․ մարտի 1 – մայիսի 17 եւ 2024թ․ մարտի 1 – մայիսի 17 ժամանակահատվածում իրականացված արտարժութային գործարքների մասին տեղեկատվությունը՝ ըստ օրերի, արժույթների և գործարքի տեսակի:
2․ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում գործունեություն ծավալող բանկերում եւ նրանց մասնաճյուղերում 2023թ․ մարտի 1 – մայիսի 17 եւ 2024թ․ մարտի 1 – մայիսի 17 ժամանակահատվածում իրականացված արտարժութային գործարքների մասին տեղեկատվությունը՝ ըստ օրերի, արժույթների և գործարքի տեսակի:
3․ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր գյուղերում գործունեություն ծավալող տարադրամի փոխանակման կետերում 2023թ․ մարտի 1 – մայիսի 17 եւ 2024թ․ մարտի 1 – մայիսի 17 ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկատվությունը՝ ըստ օրերի, արժույթների և գործարքի տեսակի:
4․ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր գյուղերում գործունեություն ծավալող բանկերում եւ նրանց մասնաճյուղերում 2023թ․ մարտի 1 – մայիսի 17 եւ 2024թ․ մարտի 1 – մայիսի 17 ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկատվությունը՝ ըստ օրերի, արժույթների և գործարքի տեսակի:
5․ Վերը նշված բոլոր դեպքերի համար խնդրում ենք առանձնացնել 500 ԱՄՆ դոլար եւ ավելի եւ 40000 ռուբլի եւ ավելի գումար կազմող առքուվաճառքի գործարքների վիճակագրությունը։
Կանխավ շնորհակալություն,
հարգանքով՝ Հովսեփ Խուրշուդյան
ք․Երեւան, 22 մայիսի 2024թ․
Ի պատասխան հարցման՝ ՀՀ Կենտրոնական բանկը ուղարկել է պատասխան, որին կարող եք ծանոթանալ այստեղ եւ այստեղ։
Հիմնվելով տրամադրած պատասխանի վրա, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ գործընկեր, վիճակագրության մասնագետ Նարեկ Վերանյանը իրականացրել է այս վերլուծությունը։
Զեկույցից պարզ է դառնում, որ իրոք, 2024թ. մարտի 1-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերում դիտվում է ռուբլու առքի միջին օրական ծավալի աճ (11,700,000,000.0 ՀՀ դրամով միջին օրական ծավալի աճ փոխարժեքի համապատասխանեցումից հետո, p<0.001), դոլարի առքի միջին օրական ծավալի նվազում (2,400,000,000.0 ՀՀ դրամով միջին օրական ծավալի նվազում փոխարժեքի համապատասխանեցումից հետո, p<0.001), ինչպես նաեւ եվրոյի առքի միջին օրական ծավալի նվազման միտում (323,000,000.0 ՀՀ դրամով միջին օրական ծավալի նվազման միտում փոխարժեքի համապատասխանեցումից հետո, p=0.056):
2024թ. մարտի 1-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ տարադրամի փոխանակման կետերում, չնայած որոշ մարզերում առկա տարաբնույթ փոփոխությունների, ամբողջ հանրապետության մասշտաբով ընդհանուր առմամբ գրանցվել է արտարժույթի առքի միջին օրական ծավալի աճ (14,200,000.0 ՀՀ դրամով միջին օրական ծավալի աճ փոխարժեքի համապատասխանեցումից հետո, p<0.001), որը եղել է բացառապես ռուսական ռուբլու առքի միջին օրեկան ծավալի աճի արդյունքում (135,000,000.0 ՀՀ դրամով միջին օրական ծավալի աճ փոխարժեքի համապատասխանեցումից հետո, p<0.001), մինչդեռ դոլարի եւ եվրոյի վիճակագրորեն հավաստի փոփոխություն չի գրանցվել: Առավելագույն աճ եղել է մայրաքաղաք Երեւանում, որին հաջորդում են Կոտայքի եւ Արմավիրի մարզերը: Լոռու մարզում առկա հարաբերականորեն մեծ տարբերությունը ձգտում է վիճակագրական հավաստիության:
Այս մասին Հովսեփ Խուրշուդյանի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։